Իտալիա. «Յուվենտուսն» ու «Նապոլին» ջախջախելով առաջ են շարժվում. տեսանյութ
Իտալիայի առաջնության 22-րդ տուրում առաջատարները` «Նապոլին» և Յուվենտուսը», համերաշխ կերպով հերթական հաղթանակները տարան առաջնությունում: Ընդ որում, երկուսն էլ հաղթեցին 4 գնդակի տարբերությամբ:
«Յուվենտուսը» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիևոյի» դարպասը: Սա տուրինցիների 11-րդ անընդմեջ հաղթանակն էր Իտալիայում:
Իսկ առաջատարը` «Նապոլին», սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Էմպոլիին»: Արդեն պարզ է, որ Իտալիայի չեմպիոնի կոչում կվիճարկեն հենց այս երկու թիմերը` «Նապոլին» և Յուվենտուսը», որոնք իրենց խաղամակարդակով զգալիորեն գերազանցում են մնացած մրցակիցներին:
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Կիևո» - «Յուվենտուս»՝ 0:4
Գոլերը՝ Մորատա (6, 40), Ալեքս (61), Պոգբա (67)
«Նապոլի» - «Էմպոլի»՝ 5:1
Գոլերը՝ Իգուաին 33, Ինսինյե 37, Կամպորեսե 51 (ինքագոլ), Կալյեխոն 83, 88 – Պարեդես 28