211652_close_icon

Կառավարության ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի ցուցանիշը գերակատարվել է. Գևորգ Պապոյան

views-count418 դիտում article-date 18:16 20-02-2026
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի թիրախը գերակատարվել է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7,9%։ Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը»,- գրել է Պապոյանը։

Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս։  

Նմանատիպ նյութեր