2025-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է եղել, ավելի բարձր, քան 2024-ին. Գևորգ Պապոյան
Եթե նախանցած տարի 8,3 տոկոս է եղել տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2025-ին եղել է 9,1 տոկոս: Այդ մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գրում է tert.am-ը:
Տնտեսության բոլոր ոլորտներում թվերն աճել են. ծառայությունները՝ ավելի քան 10 տոկոսով, առևտուրը՝ 3 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ մոտ 6 տոկոսով, շինարարությունը՝ ավելի քան 20 տոկոսով, արդյունաբերությունը՝ 4,7 տոկոսով, մշակող արդյունաբերությունը՝ 3,3 տոկոսով:
«Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որը սանկցիոն մեխանիզմների խստացման հետ է կապված:
Դուք գիտեք, որ ՀՀ Կառավարությունը խիստ հետևում է, ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում: Այդ պատճառով այն, ինչ 2023-2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չենք տվել, որովհետև այդ առումով սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում»,- ասաց նա: