211652_close_icon
views-count1102 դիտում article-date 13:41 25-03-2026

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով. Գևորգ Պապոյան

2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մանրամասնելով.

«Աճ ունենք բոլոր ուղղություններով.

Արդյունաբերություն՝ 17,2%
Շինարարություն՝ 20,5%
Արտաքին առևտուր՝ 9,3%
Ծառայություններ՝ 7,2%
Առևտուր՝ 3,3%»:

Նմանատիպ նյութեր