211652_close_icon

Վախճանվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը

views-count583 դիտում article-date 14:53 20-02-2026
Խոր ցավով հայտնում ենք, որ փետրվարի 20-ին, կյանքի 85 տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը, հայտնում են Մայր Աթոռից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար:

Փետրվարի 23-ին, ժամը 17:00-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա Եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը: 
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը ծնվել է 1941թ.-ին Հալեպ քաղաքում (Սիրիա):
Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Ազգային Հայկազյան Վարժարանում։ 
1953-57թթ. ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում:
1957թ.-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Արտակ արքեպս. Մանուկյանի։ 
1960թ.-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1962թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա Կաթողիկոսի: 
1962-65թթ.-ին ուսանել է Լոնդոնի Քինգս քոլեջում (King's College): 
1972թ.-ին ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:
1974թ.-ին ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Խորէն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս: 
1980թ.-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով արժանացել է Արքութեան պատվի։ 
1965-95թթ.-ին ստանձնել է մանկավարժական, վարչական և առաջնորդական տարբեր պատշտոններ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իշխանության ներքո:
1995թ.-ին տեղափոխվել է Հայաստան, վարչական և մանկավարժական պաշտոններ ստանձնել  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Նմանատիպ նյութեր