211652_close_icon

Ամասիայում ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են. Մարուքյան

views-count1048 դիտում article-date 20:59 19-02-2026
Այն պահին, որ Հայաստանի Հանրապետությունում՝ այս չկառավարվող պետությունում օրը ցերեկով արդեն ոչ թե հեռավոր վայրերում, այլ քաղաքի կենտրոնում կրակում են իրար վրա, անհայտ պայմաններում ադրբեջանցիներ են եկել Ամասիա։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այդպիսի կադրեր են տարածվել համացանցում։

«Նախ ուզում եմ արձագանքել՝ դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ։ Անհայտ պայմաններում չեն եկել, այս կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել, այդ մասին հազար անգամ խոսել ենք, հազար անգամ կանխատեսել ենք, որ գալու են, և մարդիկ մտածում են՝ դե լավ մի ուռճացրեք ախպոր պես, թողեք հանգիստ ապրենք... ի՞նչ նկատի ունի ադրբեջանցին, երբ ասում է՝ Աստված տա ամեն ինչ լավ լինի և մենք վերադառնանք, նկատի ունի, որ հունիսի յոթի ընտրություններից հետո եթե այս իշխանությունները մնան, իրենք կգան իրենց տներ։ Կարո՞ղ է մի հայ գնա Ղարաբաղ, ասի Աստված տա լավ լինի, հետ գանք Ղարաբաղ։ Սա եղել է, որովհետեւ այս իշխանությունն է իշխանություն։
Ալիեւի հարցազրույցը չմոռանանք Մյունխենում՝ France24-ին, ու այս իշխանությունը 4 օր է՝ մի ծպտուն չի հանում։

Հիմա, սիրելի հայրենակիցներ, դուք մտածում եք, որ այս մտայնությամբ, այս մտքերով ադրբեջանցիների՝ խաղաղ մեքենաներով գալու դեմն առնելու համար մեզ պետք է խոսակցություն սրանց մասին. անկեղծ խոսակցություն և մարդիկ, ովքեր կոմպետենտ կլինեն այս հարցերով զբաղվելու։ Սա Հայաստանը վարի տալու պրոցես է, և էս պրոցեսի գլխին կանգնած է էս իշխանությունը։ Ու այս ամենի ֆոնին ամբողջ պարեկային ծառայությունը որ պետք է հանցավորության դեմ պայքարի, առավոտը 8–ից շփվացնում է, որ խաչմերուկ կարգավորի։

Այստեղ ոչ մի բան չի արվում, այստեղ միայն լափելու, թալանելու մասին է խոսակցությունը։

Մենք պիտի սթափվենք ու ընտրություններով դա թույլ չտանք»,– ասել է Մարուքյանը։

Նմանատիպ նյութեր