211652_close_icon
views-count16499 դիտում article-date 19:52 03-04-2018

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզում ձյուն է տեղում, Աշոցքում և Ամասիայում նաև բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ապրիլի 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: [b]Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզում տեղում է ձյուն, Աշոցքում և Ամասիայում նաև բուք է:[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր