211652_close_icon
views-count1039 դիտում article-date 14:38 17-02-2026

ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա

Տեղի է ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի երկու թափուր հաստիքները լրացնելու նպատակով Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Գրիգոր Մկրտչյանի և Արա Եղոյանի թեկնածությունները:

Ծանոթանալով թեկնածուների կենսագրությանն ու աշխատանքային գործունեությանը, հստակեցնելով նրանց համակարգմանը ենթակա ոլորտները՝ ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկեցին՝ հաստատելով վերջիններիս պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Նմանատիպ նյութեր