2533 դիտում
14:20 05-11-2018
ՍԱՏՄ տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել «Վիստաա» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաև Ագրոբիզնես հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լուսինե Թադևոսյանի հետ:
«Վիստաա»-ի փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Ֆերմերից ֆերմերին» ծրագրի շուրջ համագործակցության մանրամասները: «Մենք պատրաստ ենք համագործակցել և յուրաքանչյուր արտադրողի աջակցելու համար ներդնել մեր բոլոր կարողությունները»,- ասել է տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Կազմակերպության տնօրեն Մերի Նիկողոսյանը, գնահատելով արագ արձագանքելու և բանավոր խոսքը գործնական դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը, ընդգծել է, որ համագործակցությունն արդյունավետ իրականացնելու բոլոր նախադրյալներն առկա են: Կողմերը համաձայնեցրել են համագործակցության նպատակները, ծրագրերը և ժամկետները:
Ագրոբիզնես հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լուսինե Թադևոսյանի հետ քննարկման ընթացքում պարոն Ավետիսյանն իր մտահոգությունն է հայտնել թե սպառողների, թե տնտեսավորողների և թե ՍԱՏՄ տեսուչների կրթական մակարդակի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ խնդիրները շատ են և պետք է բոլոր ուղղություններով լուրջ ջանքեր ներդրվեն: ՍԱՏՄ ղեկավարը նաև ներկայացրել է դրանց հնարավոր լուծումների ուղիները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական համագործակցության մասին:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2226 դիտում
21:48 25-10-2016
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով
1938 դիտում
12:34 10-06-2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է հանքարդյունաբերողների հետ
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները