211652_close_icon

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է. Տիգրան Աբրահամյան

views-count643 դիտում article-date 09:23 15-02-2026
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է, որովհետև տարբեր առիթներով և անառիթ խոսում է Արցախի հարցի արդարացի լուծումների և արցախցիների իրավունքների վերականգնման մասին»,- գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է՝ փաշինյանական իշխանությունը հետևողականորեն իրացնում է իրեն առաջադրված ադրբեջանական պայմանները՝ որպես բարի կամքի դրսևորում «ընծաներ» մատուցելով։

«Ռեժիմը ներսում ներքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ դրսում՝ Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավը հագեցնում»,- ընդգծում է ընդդիմադիր գործիչը։

 

Նմանատիպ նյութեր