211652_close_icon

Էմանուել Մակրոնը որոշում է կայացրել «Ռուսաստանի հետ ուղիղ կապի ուղի» ստեղծել

views-count394 դիտում article-date 11:49 14-02-2026
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշում է կայացրել «Ռուսաստանի հետ ուղիղ կապի ուղի» ստեղծել։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում՝ նա հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելն «անհնար է առանց եվրոպացիների մասնակցության»։

«Այդ պատճառով ես որոշել եմ Ուկրաինայի, մեր եվրոպացի գործընկերների և ամերիկյան դաշնակիցների համար լիակատար թափանցիկությամբ ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի հետ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր