3483 դիտում
22:18 07-08-2018
Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել են ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան լուրին:
«Հարգանքի տուրք՝ Մանուշյանների խմբի վերջին վերապրած Արսեն Չաքարյանին: Նա դիմադրության հերոսն էր և անխոնջ ականատեսը, որի ձայնը մինչև վերջ հնչում էր ուժով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ես շատ տխուր եմ՝ լսելով Արսեն Չաքարյանի մահվան մասին: Նա եղել է Մանուշյանների Դիմադրության շարժման վերջին վերապրածը: Հիշում ենք նրա անունը, պայքարի գործում իր եղբայրներին ու քույրերին, և նրանց պայքարը: Նրանք պատվել են Ֆրանսիան»,- իր հերթին գրել է Անն Իդալգոն:
Արսեն Չաքարյանի ընտանիքին ցավակցական հեռագրեր են հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիական մամուլը երեկ տեղեկացրեց, որ օգոստոսի 4-ին մահացել է Ֆրանսիայի բռնազավթման ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը: Չաքարյանը մահացել է 101 տարեկան հասակում, Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում: Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամներին 1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում:
Նմանատիպ նյութեր
3376 դիտում
10:44 08-10-2016
Տարոն Մարգարյանի հրավերով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
1694 դիտում
12:26 27-05-2022
Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
Այս բաժնից
841 դիտում
18:50 13-11-2024
Ուրուգվայը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին
997 դիտում
18:39 13-11-2024
Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
874 դիտում
15:59 13-11-2024
ՌԴ-ն աֆրիկյան երկրներին ներել է 20 մլրդ դոլարի պարտք