211652_close_icon

Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է իր եղկելիությամբ

views-count340 դիտում article-date 23:15 12-02-2026
Գեղագիտական հաճույք է հետևել քպ-ական ոհմակի վայնասունին՝ կապված Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարման հետ։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Սահմանադրությունն ութ տարվա ընթացքում աջ ու ձախ պղծողների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը, ինչ խոսք, տպավորիչ է իր եղկելիությամբ։

Հատկապես, որ հայտարարված քաղաքական լուծման հիմքում կարող է լինել բացառապես ժողովրդի ակնկալվող կամքն ու որոշումը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր