Դիլիջանում կկայանա 2026թ․ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը
Փետրվարի 16-17-ը «Դիլիջանի մարզահամալիր» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում տեղի կունենա Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որն անցկացվում է Դիլիջան համայնքում՝ մարզաձևի զարգացումն ու մասսայականացումը խթանելու նպատակով։
Առաջնությունը հնարավորություն կտա մարզիկներին բարձրացնել իրենց անհատական վարպետությունը, ընդլայնել փորձը և ի հայտ բերել երկրի ուժեղագույն ըմբիշներին։ Մրցմանը մասնակցելու իրավունք ունեն 2011–2012 թվականներին ծնված մարզիկները․ ՀՀ բոլոր մարզերի և քաղաքների մարզադպրոցների լավագույն ըմբիշները ներկայացնելու են իրենց մարզավիճակը ու հմտությունները։
Առաջնությունը անցկացվելու է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային կանոնների համաձայն, իսկ հաղթողները պարգևատրվելու են համապատասխան կարգի գավաթներով, մեդալներով և հավաստագրերով։ Մրցավարներին տրամադրվելու են դրամական պարգևներ։
Հայաստանի առաջնությունը ոչ միայն սպորտային մրցում է, այլև հնարավորություն՝ խթանելու ըմբշամարտի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը և զարգացնել երկրի մարզական ներուժը։