Մեկնարկեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ասօր մեկնարկեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
Մեր հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մրցավայր է ուղեկցել Նորայր Հախոյանին ` 55կգ, Արմեն Մելիքյանին ` 60կգ, Սլավիկ Գալստյանին ` 63 կգ, Հրանտ Կալաչյանին ` 72 կգ և Դավիթ Օվասապյանին` 130 կգ:
Ավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին: Մեր մինչև 23 տարեկան մարզիկներին Նովի Սադ կուղեկցի մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։ Նա արդեն հրապարակել է թիմի կազմը. 57 կգ` Վաղինակ Մաթևոսյան, 61 կգ` Հրաչյա Մարգարյան,65 կգ` Վազգեն Թևանյան, 70 կգ` Գևորգ Մխեյան, 74 կգ`Խաչատուր Պապիկյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան և 92 կգ` Սարգիս Հովսեփյան։
Հավաքականը Սերբիա կմեկնի մարտի 7-ին։