211652_close_icon

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկեց

views-count4043 դիտում article-date 20:05 26-10-2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկում Հայաստանի թիմից ձախողվեց Սլավիկ Գալստյանը /63 կգ/ և անմասն մնաց խաղարկվող մեդալներից: Նրա թիմակիցներ Նորայր Հախոյանը /55 կգ / և Մաքսիմ Մանուկյանը /82 կգ/ երկուական հաղթանակից հետո պարտվեցին և սփոփիչ գոտեմարտերում կշարունակեն պայքարել բրոնզե մեդալների համար: Հանդիպումները կանցկացվեն այսօր ` հոկտեմբերի 26-ին: Այսօր մրցավեճի կբռնվեն նաև Գևորգ Ղարիբյանը /60կգ/, Կարեն Ասլանյանը /67կգ/, Կարապետ Չալյանը /77կգ /, Արթուր Շահինյանը /87 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/:

Նմանատիպ նյութեր