211652_close_icon

Ի՞նչ է կատարվում մարզական ձկնորսության գլխավոր ֆեդերացիայում․ պաշտոնափոխություն ու սպառնալիքներ․ Aravot.am

views-count514 դիտում article-date 19:03 09-02-2026
 Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում սկսել են ուսումնասիրել ՀՀ ընդհանուր մարզական ձկնորսության գլխավոր ֆեդերացիայի շուրջ օրերս տեղի ունեցած տհաճ մի միջադեպ։ Փետրվարի 2-ին Գյումրու ոստիկանության Մուշ բաժինը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացել այն մասին, որ իրենց է զանգահարել ընդհանուր մարզական ձկնորսության գլխավոր ֆեդերացիայի հիմնադիր նախագահը՝ հայտնելով, որ ինքը սպորտային ձկնորսական ֆեդերացիայի հիմնադիրն է, և որ Գյումրիից 7 ամիս բացակայելուց հետո վերադառնալուն պես՝ տեղեկացել է, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնափոխություն է տեղի ունեցել։

Զանգահարել է նոր նախագահին ու փորձել խոսել նրա հետ, որպեսզի փաստաթղթեր կազմվեն, սակայն վերջինս վրդովվել է, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել։

Մեկնել է օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Մարգարյանի գլխավորությամբ, ավելի ուշ ֆեդերացիայի հիմնադիր նախագահից հաղորդում է վերցվել ու փաստաթղթերը ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր