211652_close_icon
views-count21209 դիտում article-date 23:58 04-02-2014

Գոռ Վարդանյանին պատկանող «Դուքենդոյի» ֆեդերացիայում հայտնաբերվել է մեծ քանակի զինամթերք

Այսօր` փետրվարի 4-ին, Երևանում հայտանբերվել է մեծ քանակի զինամթերք և այլ պայթուցիկ իրեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21: 50-ի սահմաններում ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում, Պուշկինի անվան դպրոցի հարևանությամբ գործող Հայաստանի «Դուքենդոյի» ֆեդերացիայում հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2-րդ հարկում գործող նշված ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ, 1-ը ուսումնական, Լուսային ազդանշանային 34 հատ հրթիռներ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, Փամփուշտի 1 պահունակ, ДШ տիպի պայթուցիկ լար` գործարանային 1 կապոց, КД տիպի պայթուցիչներ` 3 գործարանային տուփ, 8 հատ նռնակների պայթուցիչներ: 0.5 կգ ТНТ (տրոտիլ ) տիպի պայթուցիչ և այլն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին տեղում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության քննիչները: Փրկարաների աշխատանքը ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ մասնագետներն իր հետ զրույցում հայտնում են, որ եթե նշված զինամթերքը պայթեր, ապա հնարավոր էր տարածքում շենք-շինությունների փլուզումներ տեղի ունենար: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված կառատեի ֆեդերացիայի նախագահն է Գոռ Վարդանյանը, իսկ տարածքում հավաքվածներն ասում էին, որ այդ ամենը հայտնաբերվել է Գ. Վարդանյանին պատկանող Ֆեդերացիայի գրասենյակում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում. իսկ առգրավված զինամթերքն ու մնացած իրերը ուղարկվելու են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն` փորձաքննության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/140204142456/]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ` փետրվարի 3-ին ոստիկանությունը ձերբակալել է Երևանի բնակիչ 45-ամյա Իսրաել Սարգսյանին, ով կասկածվում է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանության մեջ: Իսկ Ի. Սարգսյանը ներկայացել էր նշված ֆեդերացիայի փոխնախագահ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր