Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից 1-ի կյանքի համար․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վարդանաշեն-Նորապատ ավտոճանապարհին բախվել են 71-ամյա Ռաֆայել Ղ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 32-ամյա Թելման Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի և ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնութան ավտոմեքենաներին այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Գեղամ Սմբատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վազգեն Մկրտչյանը և Հարություն Վարդանյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։