211652_close_icon

Արամ Ա Վեհափառը Լիբանանի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

views-count808 դիտում article-date 09:12 04-02-2026
Արամ Ա Վեհափառը ընդունել է Լիբանանի Հանրապետության ներկայացուցչին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Այսօր՝ Երեքշաբթի, 3 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի Հանրապետութեան Միւֆթի Շէյխ Ապտուլլաթիֆ Տրեանի ներկայացուցիչ եւ սիւննի համայնքի հոգեւոր բարձրագոյն խորհուրդի խօսնակ Շէյխ Ֆայէզ Եուսէֆ:

Այցելութեան նպատակն էր հանրապետութեան միւֆթիին ջերմ ողջոյնը փոխանցել Վեհափառ Հայրապետին եւ յատուկ հրաւէր յանձնել անոր: Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Լիբանանի ընդհանուր կացութեան եւ հայ ու սիւննի համայնքներուն յարաբերութեան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր