211652_close_icon

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը` Տալինի միջազգային մրցաշարում

views-count682 դիտում article-date 17:40 03-02-2026
Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները 6-9-ը Էստոնիայում կմասնակցեն Տալինի միջազգային մրցաշարին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը:

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հունահռոմեականներիղ մրցաշարին կմասնակցեն՝ Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արմեն Սուքիասյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Յուրիկ Հովեյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Մարտիկ Գրիգորյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ), Ռուբեն Գեւորգյանը (97կգ) եւ Արամայիս Հարությունյանը (130 կգ):

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից կմասնակցեն՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):

Նմանատիպ նյութեր