211652_close_icon
views-count2249 դիտում article-date 18:33 11-03-2021

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերը՝ Հունգարիայի վարկանիշային մրցաշարին

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մարտի 18-ից 21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուխարեստում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 35 երկրի ավելի քան 280 ըմբիշ կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար:

Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հայտացուցակներն առաջիկա մրցաշարին: Ըստ այդ հրապարակման, Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մրցավայր կմեկնեն 4-ական ըմբիշով:

Հայաստանի ազատ ոճի հավաքական՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ),  Հովհաննես Մխիթարյան (86 կգ):

Հունահռոմեական ոճի հավաքական. Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):

Հիշեցնենք՝  ըմբիշներից այս պահին Հայաստանի համար 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր են ապահովել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ):

Նմանատիպ նյութեր