211652_close_icon
views-count1576 դիտում article-date 10:35 21-07-2025

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Ալիկ Խլոյանը նվաճել է արծաթե մեդալ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Ալիկ Խլոյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ։

Մինչև 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնը մրցաշարի ընթացքում տարավ 4 հաղթանակ, որոնցից 2-ը՝ ժամանակից շուտ։ Եզրափակչում Խլոյանը 1։3 հաշվով զիջեց Վրաստանը ներկայացնող Գիորգի Մելիային։

Ալիկ Խլոյանի համար սա մեծահասակների մակարդակով իր առաջին մրցաշարն էր՝ անցկացված UWW-ի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր