211652_close_icon

Առանց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անհնար է լուծել տարածքային հարցերը. Զելենսկի

views-count1255 դիտում article-date 23:05 31-01-2026
Առանց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անհնար է լուծել տարածքային հարցերը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք պետք է կարողանանք այս կամ այն ձևաչափով կապ ունենալ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի առաջնորդի հետ։ Առանց այդ ձևաչափի՝ մեր թիմերը չեն կարողանա պայմանավորվել տարածքային հարցերի շուրջ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին:

Ավելի վաղ նա կտրականապես մերժել էր Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը՝ Կրեմլի ղեկավարին հրավիրելով Կիև։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան լրջորեն է վերաբերվում պատերազմն ավարտելու անհրաժեշտությանը, ուստի հարմար է համարում առաջնորդների մակարդակով հանդիպման ցանկացած իրական ձևաչափ։

Նմանատիպ նյութեր