211652_close_icon

Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները հիմք են հանդիսանում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև կայանալիք հանդիպման համար. Axios

views-count535 դիտում article-date 12:10 25-01-2026
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները հիմք են հանդիսանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև առաջիկայում կայանալիք հանդիպման համար, հաղորդում է ամերիկյան Axios լրատվական կայքը։

«Մենք շատ մոտ ենք Պուտինի և Զելենսկու հանդիպմանը»,- մեջբերում է լրատվամիջոցը ամերիկյան բանակցային գործընթացի մասնակցի խոսքերը։

Պարբերականը նաև հավելել է, որ Աբու Դաբիում ընթացող բանակցությունների հաջողությունը կարող է հիմք հանդիսանալ Մոսկվայում հաջորդ հանդիպման համար։

«Մենք կարծում ենք, որ շատ հեռու չենք։ Եթե շարունակենք մեր ներկայիս ճանապարհով, կհասնենք դրան»,- ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում պորտալը։

 

Նմանատիպ նյութեր