211652_close_icon

Սալահից հետո «Լիվերպուլը» կփորձի նոր աստղ ձեռք բերել

views-count1441 դիտում article-date 20:20 31-01-2026
Մոհամեդ Սալահի՝ «Լիվերպուլից» հեռանալու հավանականությունը գնալով ավելի է մեծանում։ Ստեղծված իրավիճակում ակումբն ակտիվորեն փնտրում է բարձրակարգ ֆուտբոլիստի, որը կկարողանա արժանիորեն փոխարինել եգիպտացուն։

Ըստ Indykaila News-ի տեղեկությունների՝ ակումբի» ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։ Աղբյուրը հայտնում է, որ անգլիական ակումբը պատրաստվում է ամռանը խոշոր ֆինանսական առաջարկ ներկայացնել ֆրանսիացու համար։

Օլիսեի տեղափոխությունը հնարավոր կլինի միայն մեկ պայմանով՝ Մոհամեդ Սալահը պետք է հեռանա։ Սա պայմանավորված է ակումբի ֆինանսական կառուցվածքով և աշխատավարձերի հաշվեկշռի պահպանմամբ։

Ֆրանսիացին արդյունավետ մրցաշրջան է անցկացնում «Բավարիայում»։ 31 խաղում նա խփել է 13 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Օլիսեի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։

Նմանատիպ նյութեր