«Արսենալ»-ը կրկին կփորձի ձեռք բերել Բենզեմային
«Արսենալ»-ը կրկին կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեմային, հայտնում է Sportsmole.co.uk-ը:
Նախորդ ամռանը «զինագործները» փորձեցին իրականացնել Բենզամայի տրանսֆերը, սակայն մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին թիմում պահելու որոշում կայացրեց: Ներկայումս «Ռեալ»-ը նոր հարձակվող ձեռք բերելու համար նոր միջոցներ է փնտրում, և այդ պատճառով կարող է բաժանվել Բենզեմայից: