211652_close_icon
views-count1024 դիտում article-date 17:16 16-05-2014

«Ռոմա»-ն կփորձի ձեռք բերել Վերմալենին

«Արսենալ»-ի պաշտպան Թոմաս Վերմալենին ձեռք բերելու հավակնորդների ցուցակում ընդգրկվել է նաև «Ռոմա»-ն, հայտնում է La Repubblica-n: Հռոմեական ակումբի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին քննարկում է 28-ամյա բելգիացուն ձեռք բերելու տարբերակը: Վերմալները իր հերթին մտադիր է լքել «զինագործների» շարքերը: Նախկինում տեղեկություն էր տարածվել որ Վերմալենին ցանկանում են ձեռք բերել «Ինտեր»-ը և «Նապոլի»-ն: Բելգիացի խաղացողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2015 թվականի ամռանը: Վերմալենրի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 14 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր