«Բավարիա»-ն կփորձի ձեռք բերել Ռիկարդո Ռոդրիգեսին
Շվեյցարիայի հավաքականի և «Վոլֆսբուրգ»-ի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը հայտնվել է Մյունխենի «Բավարիա»-ի հետաքրքրության շրջանակներում, տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը:
Գերմանիանի չեմպիոնները Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերը կփորձեն իրականացնել հունվարին: Ընթացիկ մրցաշրջանում շվեյցարացի եզրային պաշտպանը հիանալի տպավորություն է թողնում: Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 6 խաղում Ռոդրիգեսը խփել է 3 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում: