Ծառուկյանը, անկասկած, լուրջ մրցակից կլինի․ Վոլկանովսկի
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Ալեքս Վոլկանովսկին խոսել է իր կարիերայի հետագա ծրագրերի մասին՝ չբացառելով հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ մենամարտի հնարավորությունը։
Ավստրալացի չեմպիոնը նշել է, որ պատրաստ է մրցել ինչպես Մովսար Եվլոևի, այնպես էլ Արման Ծառուկյանի հետ, եթե վերջինս որոշի փոխել քաշային կարգը։
«Ես սիրում եմ մարտահրավերներ։ Ծառուկյանը, անկասկած, լուրջ մրցակից կլինի։ Եթե նրան հաջողվի իջնել մեր քաշային կարգ, դա իսկապես լուրջ փորձություն կլինի։ Նույնը վերաբերում է Մովսար Եվլոևին։
Մովսարը, Մերֆին կամ Արմանը, եթե գան մեր քաշային կարգ, դա յուրահատուկ բան կլինի։ Զգում եմ, որ թեյքդաուններից իմ պաշտպանությունը բավականին հուսալի է»,- Վոլկանովսկիի խոսքերն է մեջբերում BJ Penn-ը։
Արման Ծառուկյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել թեթև քաշային կարգում (70 կգ) և ներկայումս տիտղոսի գլխավոր հավակնորդներից է։ Վոլկանովսկին հանդես է գալիս կիսաթեթև քաշային կարգում (66 կգ):
Առաջիկա հանգստյան օրերին Վոլկանովսկին ելույթ կունենա UFC 325 մրցաշարում, որտեղ ռեվանշ-մենամարտ կանցկացնի Դիեգո Լոպեսի հետ։