Մարիո Բալոտելլին Անգլիայի հավաքականին լուրջ մրցակից չի համարում
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին իր կարծքին է հայտնել Անգլիայի ընտրանու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Անգլայի և Իտալիայի հավաքականները կհանդիպեն 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում:
« Անգլիայի ընտրանուն աշխարհի չեմպիոն դառնալու ֆավորիտ չեմ համարում: Անգլիայի հավաքականում լավ խաղացողներ կան, սակայն այդ թիմին լուրջ մրցակից չի կարելի համարել: Ես չեմ ասում, որ Իտալիան ֆավորիտ է, սակայն մեր կազմում կան փորձառու խաղացողներ, ովքեր ունակ են զարմացնել բոլորին: Չեմ կարծում, որ այդ առումով Անգլիան կարող է հպարտանալ: Կասկածում եմ, որ Անգլիայի հավաքականում կա այնպիսի խաղացող, ով գիտի, թե ինչ է նշանակում Մունդիալի վերջին փուլերում հանդես գալը»,-ասել է Բալոտելլին: