«Բորուսիա»-ն լուրջ մրցակից է «Բավարիա»-ի համար է. Լևանդովսկի
«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կարծիքով իր նախկին ակումբը`Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկացած պարագայում ուժեղ մրցակից է:
««Բորուսիա»-ն ցանկացած պարագայում ուժեղ մրցակից է: Նրանք բազմիցս ապացուցել են, որ կարողանում են փոխհատուցել կորուտսները: Այդպես եղավ նաև Նուրի Շահինի, Սինձի Կագավայի և Մարիո Գյոտցեի հեռանալուց հետո: Սխալ կլինի նրանց թերագնահատել: «Բորուսիա»-ն լուրջ մրցակից է մեզ համար: Բայց մրցակցությունը կօգնի մեզ աճել և կատարելագործվել»,- ասել է լեհ ռմբարկուն: