211652_close_icon

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում. Ալեն Սիմոնյան

views-count628 դիտում article-date 11:21 28-01-2026
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և մեր շատ սիրելի զինծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում։ Այսօր, արժևորելով զինված ուժերի կարևոր առաքելությունը, մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման և հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել՝ կառուցելով անվտանգ, արդար և ժողովրդավարական Հայաստան։

Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առաջ և մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան։

Փա՜ռք Հայոց բանակին,

Կեցցե՛ ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»։

Նմանատիպ նյութեր