991 դիտում
12:46 23-10-2023
Պատգամավորի օգնականի դերի զուտ կենցաղային հարթությամբ ընկալումները էլ ավելի խորացան. Գևորգ Դանիելյան
Երբ «նախկինում» ԱԺ մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ էին դրել երկրորդ օգնականի հաստիք ավելացնելու հարցը, միանշանակ դեմ էի, ըստ այդմ էլ՝ Կառավարության համար պատրաստեցի փաստարկված առարկություն:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պատգամավորները պնդում էին, որ մի օգնականը չի կարող պատշաճ կատարել տրված հանձնարարությունները, իսկ իմ հակափաստարկն այն էր, որ իրենց հանձնարարությունների կատարման պատասխանատուն ոչ թե մեկ-երկու օգնականներն են, այլ ավելի քան՝ 800 հանրային ծառայող ունեցող ԱԺ ողջ աշխատակազմը, և եթե բացակայում է աշխատանքային բնականոն մթնոլորտը, ապա ելքը օգնականի հաստիք ավելացնելը չէ: Ընտրվեց հասարակական հիմունքներով օգնականի իբր փոխզիջումային տարբերակը, թեպետ՝ դա իմ մտահոգությունների հետ անմիջական կապ չուներ:
Ցավում եմ, բայց օգնականի դերի զուտ կենցաղային հարթությամբ ընկալումները էլ ավելի խորացան, այդպես էլ չընկալվեց այն պարզ իրողությունը, որ հանրային ծառայության յուրաքանչյուր հաստիք կոչված է բացառապես հանրային նշանակության մասնագիտական առանցքային խնդիրներ լուծելու համար՝ անկախ վճարման համակարգից»։
Նշենք, որ օրերս ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը հայտարարել էր, որ իր ամուսնուն նշանակել է հասարակական հիմունքներով օգնական, որ իրեն ոչ թե շենքի դրսում սպասի, այլ շենքի ներսում՝ իր աշխատասենյակում:

Նմանատիպ նյութեր
1261 դիտում
09:30 22-07-2023
Մոսկվայի ու Անկարայի միջև տարաձայնությունները խորացան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
604 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
442 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
952 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ