211652_close_icon

Մբապեն՝ մրցաշրջանի ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստ

views-count340 դիտում article-date 15:35 27-01-2026
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրոպայի թոփ-5 լիգաների ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստն է: Այս մասին գրում է Squawka-ն։ Մբապեն աչքի է ընկել 50 գոլային պահով։

44 գոլային պահով երկրորդ տեղում Բելգիայի հավաքականի եւ «Ատալանտայի» կիսապաշտպան Շառլ դե Կետելարեն է: Լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն՝ 43 գոլային պահ։

42 գոլային պահով չորրորդ տեղը կիսում են Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը («Բարսելոնա») եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Նիկոլո Բարելա («Ինտեր»)՝ 41
Ժերեմի Դոկու («Մանչեսթեր Սիթի»)՝ 39
Ռոմանո Շմիդ («Վերդեր»)՝ 39
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)՝ 39
Պեդրի («Բարսելոնա»)՝ 38:

Նմանատիպ նյութեր