Մբապեն ճանաչվեց 2017թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
2017թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: 18-ամյա ֆրանսիացին դարձավ Golden Boy մրցանակի դափնեկիր:
Նախորդ մրցաշրջանում Մբապեն «Մոնակոյի» կազմում անցկացրած 44 խաղում 26 գոլի հեղինակ էր դարձել: Ամռանը նա վարձավճարի հիմունքներով տեղափոխվեց ՊՍԺ՝ հետագայում 180 մլն եվրո պարտավորված վճարով:
Մրցանակը շնորհվում է Եվրոպայի լավագույն՝ մինչև 21 տարեկան ֆուտբոլիստին:
Հարցումն անցկացվում է L’Equipe (Ֆրանսիա), Marca (Իսպանիա), The Times (Անգլիա), A Bola (Պորտուգալիա), De Telegraaf (Голландия), Tuttosport, Corriere dello Sport և Gazzetta dello Sport (բոլորը՝ Իտալիա) պարբերականների ներկայացուցիչների շրջանում:
Բացի Մբապեից, մրցանակին հավակնում էին նաև Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի») և Ուսման Դեմբելեն («Բարսելոնա»):


