Սուարեսը ճանաչվել է Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցացիայի (PFA) կողմից ճանաչվել է Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացող: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում այդ պատվին արժանացել էր «Տոտենհեմ»-ի նախկին կիսապաշտպան Գարեթ Բեյլը:Մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը:
Հավելենք, որ Սուարեսը ընդգրկվել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: