211652_close_icon

ՀՀ-ն բարձր է գնահատում Ավստրալիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյան

views-count580 դիտում article-date 10:39 26-01-2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Համագործակցության վարչապետ Էնթոնի Ալբանիզին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առիթով:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առիթով:

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ավստրալիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»։

 

Նմանատիպ նյութեր