211652_close_icon

Զելենսկին հայտարարել է բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր ժամկետների մասին

views-count1396 դիտում article-date 19:28 24-01-2026
 Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում նախատեսվող հաջորդ եռակողմ բանակցությունների փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

«Եթե պատրաստություն լինի առաջ շարժվելու, կկայանան հաջորդ հանդիպումները, և հնարավոր է՝ արդեն հաջորդ շաբաթ»,- նշված է Զելենսկու Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Շաբաթ օրը ավարտվեց անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ օրը, որին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր