211652_close_icon
views-count1492 դիտում article-date 22:50 17-02-2025

Զելենսկին հայտարարել է, որ չի ճանաչի Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների արդյունքները

Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց և մտադիր չեն ճանաչել դրանք։

Ինչպես փոխանցում է Интерфакс-Украина-ն, այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերը։

 «Ուկրաինան չի մասնակցի։ Ուկրաինան դրա մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի բանակցությունները Ուկրաինան անարդյունք է համարում։ Եվ առանց մեր մասնակցության չենք կարող ճանաչել մեր մասին որևէ բան կամ որևէ պայմանավորվածություն։ Եվ նման համաձայնագրերը չենք ճանաչի»,-ասել է Զելենսկին: 

Նա նշել է, որ առաջիկա բանակցությունները երկկողմանի բնույթ ունեն, և Մոսկվան և Վաշինգտոնը «իրավունք ունեն դա անելու, եթե երկկողմանի խնդիրներ ունեն»։

Նմանատիպ նյութեր