Իրանում հորդառատ անձրևների հետևանքով 7 մարդ է զոհվել
Իրանի Արդաբիլ նահանգում 7 մարդ է զոհվել, 2-ն անհետ կորել են։ Հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հաղորդագրությանը․
«Արդաբիլ նահանգում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել են մեր 7 հայրենակիցներ, երկու մարդ անհետ կորել է , փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ այս շաբաթ հորդառատ անձրևներից տուժել է Իրանի 12 նահանգ, ամենաշատը տուժել է Արդաբիլը։ Ջրհեղեղից ավելի քան 5000 տուժածներին օգնություն է ցուցաբերվել, հարյուրից ավելի մարդու տրամադրվել է ժամանակավոր կացարան։