211652_close_icon
views-count157109 դիտում article-date 18:53 24-04-2018

«Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել». Ռոբերտ Աբաջյանի պապը զայրացել է, իր անունից հանրահավաքում ելույթ են ունեցել. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 23-ին, հանրահավաքի ժամանակ Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած մեկը բարձրացավ հարթակ եւ ելույթ ունեցավ: Նա պատմեց, որ երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ: Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները խիստ բարկացել են՝ իրենց անունից ինչ-որ մեկը փորձում է խաղ խաղալ: Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբենն ասաց. «Աբսուրդ է դա: Հանրահավաքից հետո գնացել եմ այնտեղ, դերասան Հայկոն էր այնտեղ, ասել եմ՝ դա իրենց կողմից բացթողում էր: Հարցրեցի՝ դրա համար պատասխանատու մարդ կա՞ր, ասացին՝ չէ: Ես չգիտեմ իմաստը որն էր դրա, PR ինչ-որ շոու-մոու են ուզում արդեն կազմակերպեն, բայց դե սիրուն բան չեն անում համենայնդեպս»: Մենք նաեւ զրուցեցինք Ռոբերտ Աբաջյանի իրական պապիկի՝ Գեւորգ Աբաջյանի հետ: Նա ասաց. «Շատ վատ եմ վերաբերվում, որ իմ անվան տակ ելույթ են ունենում: Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, այս մի քանի օրվա իրադարձությունները, այդ ելույթն ինձ շատ վատ վիճակի մեջ էին գցել»: Հարցին՝ սա միտումնավո՞ր են արել, ըստ Ձեզ, նա պատասխանեց. «Ես չեմ իմանում, ով է նա, ինչ է, չգիտեմ: Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա: Այսօր պաշտպանության նախարարությունից էլ էին ինձ հետ կապվել»: Նա ասաց, որ ինքը հանրահավաքին, ցուցարարներին միանալու միտում չի ունեցել, որովհետեւ առողջական խնդիրներ ունի, տանից դուրս չի գալիս: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/24/952452/]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր