211652_close_icon

Փաշինյանը փաստացի զբաղվում է նույն գործով՝ ծրարով փող է բաժանում պաշտոնյաներին. «ՉԻ»

views-count4369 դիտում article-date 09:58 23-01-2026
Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից քրիստոնեական խոնարհումով հայտարարեց, թե ջարդելու է օլիգարխների ոտքերը։ Նրա վրդովմունքը հասկանալի էր՝ պատգամավորներից մեկը համարձակվել էր խոսել պաշտոնյաներին բաժանված 3 միլիարդ դրամ պարգևավճարների մասին, ինքն էլ ստիպված եղավ հիշեցնել այն ժամանակները, երբ Սերժ Սարգսյանի փեսան մտնում էր նախագահական կամ կառավարություն և պաշտոնյաներին ծրարով փող տալիս, ապա հայտարարեց, թե «մենք մեր սեփական «Միշիկը» չունենք և չենք ուզում ունենալ»։

Նոր «Միշիկի» կարիք իսկապես չկա, որովհետև այս իշխանությունների «Միշիկը» հենց Նիկոլ Փաշինյանն է, որն էլ «ինքնամիշիկացման գործընթացի» արդյունքում փաստացի զբաղվում է նույն գործով՝ ծրարով փող է բաժանում պաշտոնյաներին։

Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ 3 միլիարդ դրամի պարգևավճարը նախկինների թալանածից հետ բերած գումարի ընդամենը 0,0001 տոկոսն է։ Այլ կերպ ասած՝ ըստ նրա, իրենք նախկինների թալանից վերադարձրել են առնվազն 8 տրիլիոն դոլար։ Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ թիվ է՝ ասենք, որ այդքան է կազմում, օրինակ, Ֆրանսիայի և Գերմանիայի գումարային ՀՆԱ-ն, իսկ այդքան գումար տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտ 8 հազար հատ «Կամազ» բեռնատար։ Բայց դե հիմա՝ մեծ բան չի, Նիկոլն ընդամենը 10 հազար անգամ է չափազանցրել իրողությունը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում
 

Նմանատիպ նյութեր