211652_close_icon
views-count24127 դիտում article-date 19:44 04-11-2014

Լարված ու արտակարգ իրավիճակ Երևան-Վանաձոր ճանապարհին. ձյունն ու մերկասառույցը երթևեկությունը դարձրել են «աջափսանդալ». ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 4-ին, արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագած, Ծիլքար և Սպիտակի ոլորաններում ընկած ճանապարհահատվածում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ Ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում երթևեկել: Կան նաև ավտոմեքենաներ, որոնց անվադողերը ամառային են, մինչդեռ քանի օր է, Ճանապարհային ոստիկանությունը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը զանգվածային լրատվամիջոցներով հորդորում է վարորդներին, որպեսզի անվադողերը փոխեն ձմեռայինի: Տևական ժամանակ է, պատկան մարմիններից, մասնավորապես` Ճանշինականներից, ոչ ոք չկա և միայն ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգից հետո, Ճանշինականները խոստացել են ժամանել նշված վայր, սակայն մինչ այդ` մերկասառույցի վերածված ճանապարհով քաղաքացիները միմյանց են օգնում` մեքենաները դուրս բերելու համար: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր