Վահան Բադասյանի վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել. վիճակը գնահատվում է կայուն. Միացյալ Հայաստան կուսակցություն
Հանրապետական հիվանդանոցում րոպեներ առաջ ավարտվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի վիրահատությունը, ով նախօրեին վիրավորվել էր գլխուղեղի շրջանում։ Այս մասին հայտնում է Միացյալ Հայաստան կուսակցությունը։
«Հանրապետական հիվանդանոցում րոպեներ առաջ ավարտվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի վիրահատությունը, ով նախօրեին վիրավորվել էր գլխուղեղի շրջանում։
Հինգ ժամ տեւած վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել։
Բժիշկները վիճակը գնահատում են կայուն։
Շնորհակալություն բուժանձնակազմին։ Աստված զորավիգ բոլորին»,- նշում է Միացյալ Հայաստան կուսակցությունը։