211652_close_icon

«Մեր զավակները սերնդեսերունդ պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանի ու նրա այս թուրքամետ խմբակի արած գործողությունների համար». Լիդյա Մանթաշյան․ Aravot.am

views-count5114 դիտում article-date 23:24 19-01-2026
«Երբ հունիսի 25-ին եկան մեզ ձերբակալելու, ես ուղղակի ապշած էի, թե ինչպես կարող է հայկական պետություն ունենալու պարագայում Հայաստանում եպիսկոպոս ձերբակալվել։ Շատ-շատ ծանր էի տանում այդ փաստը, անկախ նրանից, որ Բագրատ Սրբազանը իմ շատ հարազատ անձնավորությունն է, իմ հոգեւոր հայրն է»,- ասաց Սրբազան պայքարի անդամ Լիդյա Մանթաշյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ սանձազերծված ասպատակությունների մասին։

«Ինձ համար ցավալի էր, որ բացի նրանից, որ հենց Բագրատ Սրբազանին են ձերբակալել, այլ, որ ընդհանրապես որեւէ եպիսկոպոսի հայոց պետության մեջ կարող է ձերբակալեն։ Ընդամենը մի քանի օր հետո Միքայել Սրբազանին ձերբակալեցին էլի ինչ-որ աբսուրդ գործով։ Դրանից հետո արդեն տեսանք եւս երկու եպիսկոպոսների ձերբակալում։ Ընդ որում, եպիսկոպոսներից մեկը ձերբակալված է զուտ այն պատճառով, որ ինքը Վեհափառ Հայրապետի արյունակիցն է։

Մկրտիչ Սրբազանը ձերբակալված է զուտ այն պատճառով, որ Գարեգին Երկրորդ Վեհափառի քրոջ որդին է։ Սա մեծ մեղք է, որը ոչ միայն իշխանությունների մեղքն է, այլ այդ մեղքի վճարը տալու ենք մենք բոլորս։
Մենք երկար տարիներ դրա տակից չենք կարողանալու դուրս գալ։ Գործված ցանկացած մեղք ազդում է ամբողջի վրա։ Ինչո՞ւ ենք մենք ուզում, որ այս ամեն ինչը փոխվի։ Ոչ թե այն պատճառով, որ անմիջապես մեզ են կպնում, այլ մեր սերունդները սերնդեսերունդ պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանի ու իր այս թուրքամետ խմբակի արած գործողությունների համար։

Եկեղեցին վերջին խրամատն է մնացել։ Արցախն էլ է շատ մեծ արժեք մեզ համար։ Ո) հիմա էլ։ Արցախի հանձնումից հետո իրենց համար մնացել է մեկ խոչընդոտ։ Դա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, ու վստահ եմ, որ հենց այդպես է, նաեւ նրա համար է արվում, որպեսզի կարողանան ադրբեջանցիներին բերեն, բնակեցնեն, բարեկամություն անեն։

Ես տավուշեցի լինելով մի բան գիտեմ՝ ինչու են խորհրդայնացումից հետո 20-ական թվականներին Տավուշում կրոնը, եկեղեցին շատ-շատ ճնշել։ Որովհետեւ մենք Վրաստանի ու Ադրբեջանի սահմանն ենք։ Ու որպեսզի ազգամիջյան խնդիրներ չլինեն, պետք էր ազգերի իրարից տարբերող ամենագլխավոր հատկանիշը, ամենամեծ արժեքը ճնշել։ Եւ դա մեր հավատքն է, մեր կրոնն է։

Այդպիսի գործողություններ ոչ միայն Տավուշում են արել, այլեւ մեր սահմանակից շրջաններում, որպեսզի կարողանան հայերին, ադրբեջանցիներին, ինչ-որ տեղ նաեւ վրացիներին հաշտ ապրեցնել։ Բայց մենք 70 տարվա ընթացքում տեսանք, որ իրենց հետ հաշտ ապրել հնարավոր չէ, որովհետեւ մենք 31 հազար քկմ-ով մտանք Խորհրդային Միություն, 29 հազ. 800-ով դուրս եկանք։

Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանը 70 տարվա ընթացքում քիչ-քիչ մեր հողերը, մեր տարածքները վերցնում էր։ Եվ ամենաստոր, ամենավատ քայլերի էին դիմում մեր տարածքները վերցնելու համար։ Բա հիմա՞ ինչ են անելու։

Ավելի վատ են անելու։ Հիմա այնտեղ ի՞նչ սերունդ է մեծացել՝ հայատյաց սերունդ։ Իրենք անընդհատ այն թելն են առաջ տանում, որ իրենք գալու են այստեղ ապրեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանենց գաղափարախոսությունը ո՞րն է։

Հիմա ինչի՞ են սփյուռքի հետ կապերը կտրում։ Որ կլինի Հայաստան երկիր, բայց պարտադիր չէ, որ այդ Հայաստան երկիրը լինի ամբողջ աշխարհի հայերի երազանքների եւ իղձերի կենտրոնը, ինչպես եղել է միշտ։ Ու այդ կապվածությունը եղել է նաեւ եկեղեցու միջոցով։ Հիմա փորձում են ճյուղերը կտրել, որպեսզի այստեղ լինի մի տարածք, որի անունը, ինչպես Միքայել Սրբազանն էր ասում, կմնա Հայաստան, բայց չգիտենք՝ ում համար կլինի այդ պետությունը, ով կապրի այդ երկրում։ Թերեւս Հայաստան անունն էլ չի մնա։

Չգիտեմ ինչ անուն կդնեն, բայց պիտի թույլ չտանք, որ այդպես լինի»,-ասաց Լիդյա Մանթաշյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր