211652_close_icon

Քրեական գործի մեջ նշվում է՝ ես գաղափարական թշնամանք ունեմ գործող իշխանության հետ. այդ պատճառով քննիչն առաջարկեց ինձ 2 ամսով կալանավորել. Լիդյա Մանթաշյան

views-count2098 դիտում article-date 18:14 27-11-2025
Սա խափանման միջոց չէր, այլ՝ պատժի ձև՝ մեր քաղաքական դիրքորոշման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը:

«Քննիչը հայտարարեց, որ ես գաղափարական թշնամանք ունեմ իշխանության հետ: Այդ իսկ պատճառով առաջարկեց ինձ երկու ամսով կալանավորեն:  Սա, նաև, շեշտվել է դատական նիստի ժամանակ, հետո՝  հասկացան իրենց դեմ է դա աշխատում, սկսեցին այդ ձևակերպումն այլևս չօգտագործել»,-նշել է Մանթաշյանը:

Մանթաշյանի խոսքով՝ անգամ քրեական գործի մեջ է գրված նույն ձևակերպումը:

Նմանատիպ նյութեր