44640 դիտում
21:09 27-10-2021
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» գազալցակայանի մոտ, բախվել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի 0029 տարբերանշանով Toyota Corolla-ն, թիվ 39 երթուղին սպասարկող, Վահան Ավագյանի վարած Hyundai մակնիշի և կայանված, Սուրեն Ավագյանին պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ՃՈ ավտոմեքենայի վարորդ Արսեն Մուրադյանին տեղում ցուցաբերել են բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր ե նախապատրաստվում:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+