Շնորհակալության միջազգային օրն է նշվում աշխարհում
Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:
Ով էլ լինի հեղինակը, մարդկությունը շնորհակալ է, որովհետև այս օրը ոչ միայն քաղաքավարության և բարեկրթության տոն է, այլև առողջության օր:
Հոգեբանների հետազոտությունների համաձայն՝ շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:
Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին։