211652_close_icon
views-count2548 դիտում article-date 15:17 30-09-2016

Աշխարհում նշվում է Թարգմանչի միջազգային օրը

1991թ. Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան սահմանել է մասնագիտական տոն՝ Թարգմանչի միջազգային օրը (International Translation Day), որը նշվում է սեպտեմբերի 30-ին: Տոնի օրը պատահական չի ընտրվել: 420թ. սեպտեմբերի 30-ին մահացել է գրող, պատմաբան, թարգմանիչ և թարգմանիչների հովանավոր համարվող Սուրբ Հերոնիմոսը (342‑420թթ.), որը լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը: Ամեն տարի Թարգմանչի միջազգային օրվա շրջանակում անցկացվում են տոնական միջոցառումներ, համաժողովներ, ասուլիսներ, խնջույքներ, լուսավորչական ցույցեր, կլոր սեղաններ ու սեմինարներ: Նշենք, որ Հայաստանում Թարգմանչաց տոնը շարժական է: Այս տարի այն նշվելու է հոկտեմբերի 8-ին: Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։

Նմանատիպ նյութեր